Ադրբեջանը Նորաբակի հատվածում հայկական դիրքի ուղղությամբ կիրառել է ականանետ. հայկական կողմը կորուստներ չունի

Մայիսի 18-ին՝ ժամը 17:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները  խախտել են հրադադարը՝ Նորաբակի հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ կիրառելով ականանետ:

ՀՀ ՊՆ-ից  հայտնում են, որ հայկական կողմը կորուստներ չունի:

Ժամը 18:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: