Հիմա էլ Մայնդորֆյան հռչակագիրը․ հիշեցնում եմ, թե որտեղ է կրկին Նիկոլը մեզ փորձում հիմարի տեղ դնել (տեսանյութ)

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրել է․

«Նիկոլական քարոզիչները շարունակում են ապարդյուն ջանքեր գործադրել «սաղ մինչև մեզ պրծած էր, մենք ի՞նչ անեինք» տխմար և անբարո գիծը տանելու համար։

Ինչ ասես, որ չեն փորձել հորինել, ֆռացնել, ստել, նենգափոխել։

Օրերս նրանց մեդիաաղբանոցներից մեկը սույն ադրբեջանամետ քարոզչության համատեքստում հիշատակել է 2008-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ստորագրված Մայնդորֆյան հռչակագիրը, որով իրականում Ադրբեջանը ստիպված է եղել ընդունել Մադրիդյան սկզբունքները որպես Արցախի խնդրի կարգավորման հիմք։

Ներառյալ, ուշադրություն, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։

Այս կարճ տեսանյութով ավելի կոնկրետ հիշեցնում եմ, թե ինչի մասին է խոսքը, և որտեղ է կրկին Նիկոլը, իր հիմար հալով, մեզ բոլորիս փորձում դնել հիմարի տեղ»։