Աշոտ Փաշինյանը պետք է հետ վերցնի դիմումը, ամոթ է․ Անդրանիկ Թևանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը կոչ է անում Աշոտ Փաշինյանին 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Հակոբյանի հետ կապված իր դիմումը հետ վերցնի։

«Ինքը պետք է դիմումը հետ վերցնի, քանի որ ինքը շատ վատ քայլի է գնում, եթե դիմումն ընթացք ստանա»,- լրագրողների հետ զրույցում ասաց Ա. Թևանյանը՝

Նշելով, որ երեխաները չպետք է պատասխան տան ծնողների համար։

«Աշոտ Փաշինյանը մեղավոր չէ, որ ինքն անհաջող հոր զավակ է, ծնողների հետ կապված պրոբլեմ ունի հանրային ընկալման տեսակետից, բայց մյուս կողմից էլ զոհերի հարազատներին ասում եմ, որ իրենք պետք է արժանապատիվ ու  գլուխները բարձր կյանք ունենան, ու մենք բոլորս պարտք ունենք նրանց առաջ»,- ասաց ընդդիմադիր գործիչը։

Նա կրկին կոչ արեց Աշոտ Փաշինյանին հետ վերցնի իր դիմումը, ամոթ է։

«Ոստիկանությանն ու ուժային կառույցներին առաջարկում եմ իրենց չափերի մեջ պահեն ու հանկարծ չփորձեն զոհերի հարազատների հետ կապված հրահանգավորված քաղաքականությունը վարել»,- ասաց Ա. Թևանյանը։

Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Հակոբյանը ձերբակալվել է նախօրեին Աշոտ Փաշինյանի «առևանգման» գործով։