ԱՄՆ-ը Հայաստանին առաջարկում է «ռուսներին դուրս քշել» իր տարածքից, սա բացահայտ սադրանք է. Լավրով

Ռուսաստանը Հայաստանին ուղղված ԱՄՆ-ի առաջարկը՝ «ռուսներին դուրս մղել» իր տարածքից և օգնել անվտանգության ապահովմանը, բացահայտ սադրանք է համարում, այս մասին «Ցարգրադ» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

«Ես գիտեմ, որ հայերին, մենք նման տեղեկություններ ունենք, նրանք (ԱՄՆ) ասում են՝ եկեք մեզ մոտ, ռուսներին հանեք ձեր տարածքից, սահմանապահներին էլ, հանեք ռազմաբազան, ամերիկացիները կօգնեն ապահովել անվտանգություն։ Բացահայտ սադրանք է. սա էլ դիվանագիտություն չէ», – նշել է ՌԴ արտգործնախարարը։

Նա նաև հիշեցրել է, որ ԱՄՆ-ը հաճախ «գցում» է իր դաշնակիցներին։

«Մենք տեսնում ենք, թե ինչպես է Արևմուտքը պահում իրեն նրանց հետ, որոնց հետ նախկինում ինչ-որ հույսեր է կապել։ Նա «գցեց Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքին, որն «արաբական գարնան» սկզբին արժանապատիվ հրաժարական տվեց, ոչ մի տեղ չփախավ… Միացյալ Նահանգները «գցեց» Աֆղանստանի ղեկավարությանը, որի վրա հենվում էր այդ երկրի քսանամյա օկուպացիայի ընթացքում»,- նշել է Լավրովը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում