Սեյրան Օհանյանի կինը քաղաքացիներին հավաքի է հրավիրում

ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը քաղաքացիներին հավաքի է հրավիրում։

«Հարգելի՛ հայրենակիցներ, եղբայրներ, քույրեր

Հաշվի առնելով ինձ ուղղված նամակները, զանգերը, խնդրանքները, որոնք վերաբերում են բացառապես ամեն ինչի․․․

Հրավիրում եմ Ձեզ

«ԿԱՆԱՅՔ ՀԱՆՈՒՆ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ» խորագրով հանդիպում-հավաքի, որտեղ միասին կքննարկենք Հայաստանի Հանրապետության առջև ծառացած արդի մարտահրավերները, և ես սիրով կպատասխանեմ Ձեզ հետաքրքրող ու հուզող բոլոր հարցերին։

Քաղաքացիների, լրատվամիջոցների ներկայացուցիչների գրանցումների համար

նախապես լրացուցիչ կտեղեկացնենք»,- գրել է նա «Ֆեյսբուքի» իր էջում: