Իշխանություններից վախեցող դատավորը պիտի վախենա ոչ թե ներկա, այլ ապագա իշխանություններից

Իշխանություններից վախեցող դատավորը պիտի վախենա ոչ թե ներկա, այլ ապագա իշխանություններից

Գեներալ Գրիգորի Խաչատուրովին ապօրինաբար կալանքի ժամկետը երեք ամսով երկարացրած դատավորի պաշտոնում հայտնվածի անունն է Արամ Գրիգորյան։ Տավուշի մարզում ծնված այս արարածը կալանավորում է Տավուշը հերոսաբար պաշտպանած գեներալին։ Նախկինում ամբողջ կյանքում քննիչ և դատախազ աշխատածը մինչև 2022 թվականի հուլիսի 30-ին դատավոր նշանակվելը, 2015-ից մինչև 2018 թվականն աշխատանք չի ունեցել, իսկ ադրբեջանա-թուրքական հեղափոխությունից հետո դարձել է հեռախոսային արդարադատության խորհրդանիշ հանդիսացող և տարբեր հարցեր Վահե Գրիգորյանի հետ խորհրդակցող Սասուն Խաչատրյանի խորհրդական։

Հավանաբար, իր այսօրվա ապօրինի որոշումը կայացնելուց, նա վախենալու շատ բան ուներ։ Սրա նմանները պիտի հասկանան, որ եթե հեռու են իրենց՝ արդարադատություն իրականացնելու առաքելությունից և առաջնորդվում են միայն իշխանություններից ունեցած կաշկանդվածությամբ ու վախերով, ապա պետք է վախենան ոչ թե ներկա, այլ ապագա իշխանություններից։

Հիշում ենք սրանց անուն առ անուն։

 

Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան էջից