Բայրամովն ու Չավուշօղլուն քննարկել են Բաքվի և Երևանի միջև խաղաղ բանակցությունների վերջին արդյունքները

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն իր թուրք գործընկեր Մեւլութ Չավուշօղլուի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները և Երևևանի միջև խաղաղ բանակցությունների վերջին արդյունքները։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»՝ հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ-ին։

Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ Բայրամովն ու Չավուշօղլուն քննարկել են նաև մայիսի 14-ին Թուրքիայում կայացած նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները։

Ադրբեջանի արտգործնախարարը վստահություն է հայտնել, որ «այդ ընտրությունների արդյունքներով եղբայրական Թուրքիան էլ ավելի ուժեղ կդառնա», նշվում է հաղորդագրությունում։