Աշխարհի այդ հատվածում բավական խնդիրներ կան. Բայդենն առաջին անգամ մեկնաբանել է Թուրքիայի ընտրությունները

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն առաջին անգամ մեկնաբանել է Թուրքիայի նախագահական ընտրությունները՝ հույս հայտնելով, թե «կհաղթի նա, ով կհաղթի», և ընդգծել է, որ այս տարածաշրջանում առանց այդ էլ բավական խնդիրներ կան: Գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Հուսով եմ՝ ով հաղթի, կհաղթի։ Աշխարհի այս հատվածում բավական խնդիրներ կան», – ասել է Բայդենը լրագրողներին։

Հիշեցնենք, որ Թուրքիայում քվեարկության արդյունքներով գործող նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը ստացել է ձայների  49.24 տոկոսը, նրա հիմնական մրցակից Քեմալ Քըլըչդարօղլու՝ 45.06 տոկոս։

Քանի որ թեկնածուներց ոչ մեկ չի ստացել ձայների 50 տոկոսը, հաղթողը կորոշվի երկրորդ փուլում, որը տեղի կունենա մայիսի 28-ին։