Ստեփանակերտում բեմադրվել է Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան

Մայրաքաղաքի Մշակույթի և երիտասարդության պալատում Արցախի պետական ակադեմիական երգչախմբի կողմից բեմադրվել է Արմեն Տիգրանյանի «Անուշ» (Հովհաննես Թումանյանի համանուն պոեմի մոտիվներով) օպերան։

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արցախի պետական ակադեմիական երգչախմբի դիրիժոր Նինա Գրիգորյանը, երաժշտական արվեստում որպես իրադարձություն կարևորելով բեմադրությունը, նշել է, որ այն նաև երկու գլուխգործոցի ապոթեոզ է:

«Ամբողջ ներկայացումը կազմակերպվել է երգչախմբի ուժերով:

Մասսայական տեսարանների ներկայացմանը մասնակցում են երգչախմբի անդամները, իսկ մենակատարները կատարում են գլխավոր դերերի սոլոները:

Բեմադրող Հովհաննես Հովհաննիսյանն այնպիսի հստակ աշխատանք է կատարել, որ այս անգամ հեռավարի կարիք չունեինք, հիշում էին ամբողջ բեմադրությունը»,-ասել է Ն. Գրիգորյանը:

Գլխավոր  հերոսուհու  դերակատար Էլինա Ջամալյանն արդեն երկրորդ անգամ է հանդիսատեսին ներկայանում Անուշի դերում:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում