Կիևի պաշտոնյաները խոստովանում են, որ Ուկրաինայի ԶՈՒ հակահարձակումը հաջողություն չի բերի. FT

Ուկրաինայի պաշտոնյաները կասկածում են ուկրաինական զինված ուժերի հակահարձակման հաջողությանը և մտահոգված են, որ Կիևի արևմտյան դաշնակիցները կարող են դադարեցնել աջակցությունը, գրում է բրիտանական Financial Times թերթը:

Հրապարակման հեղինակը նշում է, որ Կիևում ընդունում են ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, Զապորոժիեի և Խերսոնի շրջանների նկատմամբ վերահսկողություն հաստատելու ցածր հավանականությունը՝ առնվազն այս տարի:

Պարբերականը նաև ընդունում է, որ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է հակահարձակումը հետաձգելու ցանկության մասին՝ զենք մատակարարող արևմտյան գործընկերներին արագացնելու նպատակով։