ՌԴ-ում ՀՀ դեսպանը՝ Երևանի և Եկատերինբուրգի քաղաքապետարանների համագործակցության մասին
ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է Եկատերինբուրգի քաղաքապետ Ալեքսեյ Օրլովի հետ: Տեղեկանում ենք դեսպանության մամուլի ծառայությունից։
Հարությունյանը համոզմունք է հայտնել, որ 2023 թվականին Երևանի քաղաքապետարանի և Եկատերինբուրգի վարչակազմի միջև համագործակցության հաստատման մասին ստորագրված հուշագիրն էական ներդրում կունենա փոխզարգացման գործում։
Օրլովն անդրադարձել է Եկատերինբուրգի վարչակազմի պատվիրակության և տարածաշրջանի մոտ երկու տասնյակ առաջատար ձեռնարկությունների ղեկավարների՝ վերջերս Երևան կատարած այցին և համոզմունք հայտնել, որ այցը կնպաստի Ուրալի և Հայաստանի միջև գործարար հարաբերությունների զարգացմանը: