Պաշտոնական Կութի ուղղությամբ ադրբեջանցիները ականանետ են կիրառել․ Իրադրությունը՝ 19։10-ի դրությամբ 12.05.2023 0 min read Ժամը 19:10-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Կութի ուղղությամբ խախտել են հրադադարը՝ կիրառելով ականանետ: ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ձեռնարկել են համապատասխան պաշտպանական և կանխարգելիչ միջոցներ: Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ: ՀՀ ՊՆ