Մենք ամեն ինչ անում ենք. Պենտագոնի ղեկավարը նշել է Ուկրաինայի ԶՈՒ-ին տանկեր մատակարարելու ժամկետները

ԱՄՆ-ը նախատեսում է Ուկրաինային տանկերի մատակարարումն սկսել աշնանը: Այդ մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը Կոնգրեսում լսումների ժամանակ:

«Մենք ամեն ինչ անում ենք այդ տանկերի առաքումն արագացնելու համար, այժմ այն կանխատեսվում է աշնան սկզբին», – «ՌԻԱ Նովոստի»-ին մեջբերում է ԱՄՆ պաշտպանական գերատեսչության ղեկավարի խոսքերը:

Օսթինը նշել է, որ մի քանի տանկ արդեն գտնվում են մարտական գործողությունների գոտում, որպեսզի ուկրաինացի զինվորականները կարողանան ծանոթանալ դրանց հնարավորություններին:

«Այն պահին, երբ նրանք կավարտեն նախապատրաստությունը, տանկերը պատրաստ կլինեն դրանց օգտագործման համար», – հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարը:

Հունվարին Պենտագոնը խոստացել էր Ուկրաինային մատակարարել 31 Abrams M1A2 տանկ, սակայն մարտին որոշել էր դրանց փոխարեն ուղարկել ավելի պարզ M1A1 տանկեր՝ պարզաբանելով, որ այդ մեքենաները կարող են ավելի արագ վերանորոգվել։