Ադրբեջանի այսօրվա սադրանքն ավելի շատ «Разведка боем» է հիշեցնում, քան կոնկրետ հարձակման պլան․ Պատգամավոր

Ադրբեջանի այսօրվա սադրանքն ավելի շատ «Разведка боем» է հիշեցնում, քան կոնկրետ հարձակման պլան:

Թե դա որպես կանոն ինչի համար է իրականացվում, ովքեր պետք է իմանան` գիտեն:

Ադրբեջանն այդ ուղղությամբ իր պլան մինիմումը դեռ մի ամիս առաջ լուծել է` Սոթքի հանքը չի աշխատում, ինչը հանգեցրել է մեծ խնդիրների, իսկ տարածքը վերածել զուտ առաջնագծի:

Իսկ թե ինչ պլանավորումներ ունի կամ կարող է ունենալ առաջիկայում Ադրբեջանը, դրանք որոշակի կանխատեսելիություն ունեն, որովհետև շատ ծրագրերի մասին Ադրբեջանը ուղղակի կամ անուղղակի ձևով խոսում և դաշտ է նախապատրաստում:

 

Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից