Ռուբեն Հախվերդյանը և Տիգրան Խզմալյանը Կիևում են

Ռուբեն Հախվերդյանը և կինոռեժիսոր, Հայաստանի եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը Կիևում են։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնում է  Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի նախկին դեսպան Ալեքսանդր Բոժկոն։

Նախկին դեսպանի խոսքով՝ վաղը՝ մայիսի 12-ին, ժամը 19.00-ին տեղի կունենա Ռուբեն Հախվերդյանի համերգը, որին կնախորդի Տիգրան Խզմալյանի ֆիլմի ցուցադրությունը։ Միջոցառումը նվիրված է Ուկրաինայի զինված ուժերին։