Իսրայելի ուղղությամբ 400 հրթիռ է արձակվել. երկրի բանակը ռազմական գործողություն է սկսում

Գազայից Իսրայելի ուղղությամբ արձակվել է մոտ 400 հրթիռ, մեկ քառորդն ընկել է անկլավում, շատերը խփվել են, գրանցվել են հարվածներ բնակելի շենքերին, հայտնել է Իսրայելի պաշտպանության նախարարը։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Իշխանությունները հայտնել են, որ երկրի բանակը սկսում է «Թակել տանիքը» գործողությունը։

Հաղորդվում է, որ գործողության ընթացքում բանակը մտադիր է ոչնչացնել բազմահարկ շենքերը, որտեղ տեղակայված են հակառակորդի ենթակառուցվածքները։