Ֆաշիստներին էինք մոռացել հարցնել․ Զախարովան՝ Ուկրաինայի ԱԳՆ հայտարարության վերաբերյալ

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով Ուկրաինայի ԱԳՆ հայտարարությունը, նշել է, որ Կիևի իշխանությունները բարոյական իրավունք չունեն գնահատելու ԱՊՀ երկրների ղեկավարների մասնակցությունը Մոսկվայում կայացած Հաղթանակի շքերթին: Այդ մասին նա հայտնել է տելեգրամյան իր ալիքում։

«Ֆաշիստներին էինք մոռացել հարցնել»,- եզրափակել է Զախարովան։

Հիշեցնենք՝ Ուկրաինայի ԱԳՆ-ն ավելի վաղ հայտարարություն էր արել՝ «ԱՊՀ երկրների ղեկավարների ներկայությունը Մոսկվայում Հաղթանակի շքերթին անբարոյական և ոչ բարեկամական քայլ է Կիևի նկատմամբ»։