Փաշինյանը Մոսկվայում հանդիպել է Հայրենական մեծ պատերազմի հայ վետերաններին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում հանդիպել է Հայրենական մեծ պատերազմի վետերաններ՝ Ռոզալիա Աբգարյանին և Ներսես Սիմոնյանին:

Վարչապետի աշխատակազմից  հայտնում են, որ նրանք այստեղ են ժամանել Երևանից և ներկա գտնվել Կարմիր հրապարակում հաղթանակի 78-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսին:

Վարչապետը շնորհավորել է վետերաններին տոնական օրվա առիթով, զրուցել նրանց հետ և մաղթել քաջառողջություն: