Իտալիայի ԱԳՆ-ը իր քաղաքացիներին «խստորեն» խորհուրդ է տալիս ամեն կերպ լքել Ուկրաինան

Իտալիայի արտաքին գործերի նախարարությունը երկուշաբթի օրը հայտարարություն է տարածել, որում «խստորեն» խորհուրդ է տալիս բոլոր իտալացիներին, որոնք դեռևս գտնվում են Ուկրաինայում, ցանկացած միջոցներով հեռանալ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Նախազգուշացումը տրվել է «Կիևի և ամբողջ Ուկրաինայի վրա ավելի շատ զանգվածային հրթիռային հարձակումների հետ կապված», ասվում է նախարարության հայտարարության մեջ:

«Ուկրաինա բոլոր ճանապարհորդությունները, ցանկացած կարգավիճակով, կտրականապես չեն խրախուսվում», – ասվում է հայտարարության մեջ:

Մայիսի 7-ի լույս 8-ի գիշերը Ռուսաստանը Shahed ընտանիքի իրանական կամիկաձե անօդաչու սարքերով հարձակվել է Ուկրաինայի վրա, հայտնել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։ Կլիչկոյի խոսքով՝ ընդհանուր առմամբ՝ արձակվել է 60 անօդաչու թռչող սարք, որից 36-ը՝ Կիևի ուղղությամբ։ Նա հայտարարել է, որ դա ամենազանգվածային հարձակումն է Ուկրաինայի մայրաքաղաքի վրա` լայնամասշտաբ պատերազմի սկսվելուց ի վեր։ Բոլոր 36 անօդաչու սարքերը խոցվել են հակաօդային պաշտպանության միջոցով, զոհեր և վիրավորներ չկան։