Ստեփանակերտում մեկնարկել է խաչերթ դեպի Հուշահամալիր (լուսանկարներ)

Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում մայիսի 9-ին տեղի է ունեցել հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ Հայրենական մեծ պատերազմում, Արցախյան առաջին, Ապրիլյան և 44-օրյա պատերազմներում նահատակված հերոսների։

Հոգեհանգստյան կարգից հետո ՊԲ հովանավոր Սուրբ Գրիգորիսի խաչվառի առաջնորդությամբ մեկնարկել է խաչերթ դեպի Հուշահամալիր: