Սուդանում գնդակոծել են Թուրքիայի դեսպանի մեքենան

Սուդանում Թուրքիայի դեսպանի մեքենան գնդակոծվել է, նախնական տվյալներով զոհվածներ չկան, գրում է  «ՌԻԱ Նովոստին» հղում անելով Trt Haber պետական ​​հեռուստաալիքին։

«Գնդակոծվել է Սուդանում Թուրքիայի դեսպան Իսմայիլ Չոբանօղլուի ավտոմեքենան։ Նախնական տվյալներով՝ զոհեր և վիրավորներ չկան», -հաղորդել է հեռուստաալիքը՝ վկայակոչելով դիվանագիտական ​​աղբյուրներին։