Սուրբ Խաչափայտի մասունքը կբերվի Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցի

Մայիսի 7-ին՝ Սուրբ Խաչի երևման տոնին, Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետի արտոնմամբ Արարատյան Հայրապետական թեմի Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցի կբերվի Տիրոջ Սուրբ Խաչափայտի մասունքը։ Այն եկեղեցում կմնա մինչև 17։00-ը։

Qahana.am-ից տեղեկանում ենք, որ նույն օրը Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ․ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի ձեռամբ կօծվի եկեղեցու սարկավագատան մկրտության Սուրբ Ավազանը։ Ապա Սրբազան հոր հանդիսապետությամբ կմատուցվի տոնական Սուրբ Պատարագ և Սուրբ Խաչափայտի մասունքով կկատարվի օրհնության կարգ։

Եկեղեցու հոգևոր հովիվ արժանապատիվ Տ․ Պարթև քահանա Մուրադյանի ու համայնքի անդամների նախաձեռնությամբ եկեղեցու բակում տեղի կունենա նաև տոնական միջոցառում։

Նավասարդ Սրբազանի օրհնությամբ Սուրբ Խաչի երևման տոնը հռչակված է Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցու ուխտի օր։

Օրվա ժամանակացույցը
• 09։30-10։00- Սբ․ Խաչի մասունքի դիմավորում եկեղեցում
• 10։00- Մկրտության Սուրբ Ավազանի օծում
• 11։00- Սուրբ Պատարագ
• 14։00- Տոնական միջոցառում եկեղեցու բակում