Ընդդիմությունը ես եմ, իմ տեսակը, իմ ընկերները, իմ նման հայերը, իսկ մենք չենք ծռվում նիկոլի, ալիևի, կամ էրդողանի առաջ

Նիկոլի լկտիությունը դուրս գալիս է, դա խոսում է իր անելանելիության մասին…

Իսկ ընդդիմադիր լինելը մանդաթով չի, անունով չի, ներկայիս Հայաստանի տարածքում ընդդիմություն լինել պատիվ է, կոչում, հայ լինել, արժանապատվություն։ Կարող ես հայ լինել, բայց մանդաթ չունենալ, փողոցում չլինել բայց պայքարել, ընդդիմադիր լինել, բայց չփիարվել…

Այո պատերազմից հետո մեր դաշտում(ընդդիմության) հայտնվեցին լատենտ նիկոլականներ, ովքեր ավելի բարձր գոռացին, ավելի շատ կուրծք ծեծեցին, բայց ընդդիմադիր չդարձան, բառիս իսկական իմաստով, որովհետև պատիվ չունեյին, հայ չէին…

Այժմ նիկոլին տեսարան է պետք, փողոց փակող, ոստիկան ծեծող, արտահերթ ընտրության գնացող և հետը բիզնես անող ընդդիմություն է պետք, բայց չկա, խաղացողները պայթել են, նորերը չեն ձևավորվել, մնացել են իրական սևերը և սպիտակները, այս դեպքում սևը իրենք են` մահ բերողները։

Իսկ մենք հայերս, ընդդիմադիրներս գիտենք ոնց ենք մեր կռիվը տալու, երբ ենք փողոցում, երբ փողոցից այն կողմ մեր հաղթանակը տոնելու, հետևաբար, երբ կապիտուլյանտն ասում է ընդդիմություն իմ ուղերձները լսում է, մեզ` հայերիս նկատի չունի, որովհետև մենք հաճախորդ չենք, մենք <<կուպեց>> չենք, մենք հայ ենք, ընդդիմադիր թուրքականին ու ադրբեջանականին, մենք հայրենիք ենք ուզում, ոչ գրոշներ, մենք հաղթանակ ենք ուզում, ոչ ասֆալտ…

Փուչիկները պայթում են, մենք ավելի հաստատուն դառնում, նիկոլը պարտվելու է…

Ընդդիմությունը ես եմ, իմ տեսակը, իմ ընկերները, իմ նման հայերը, իսկ մենք չենք ծռվում նիկոլի, ալիեվի, կամ էրդողանի առաջ

Կարապետ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից