Ինչո՞ւ է Հայաստանի կառավարությունը մեծացնում Եռաբլուրի տարածքը․ Ո՞ւմ համար է մեծացվում (տեսանյութ)

Լրագրող Նաիրի Հոխիկյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել Եռաբլուր զինվորական պանթեոնից՝ կից գրելով․

«Եռաբլուրում այցելում էի ծանոթ ու անծանոթ հերոսների շիրիմներին, երբ մի տեսարանից աչքերիս առաջ մի պահ մթնեց։ Եռաբլուրի տարածքը մեծացվում է մեծ չափսերով։

Ինչո՞ւ։

Փորվել են մոտ մեկ տասնյակ փոսեր, կառուցվել են ճանապարհներ, որոնց մեջտեղում հսկայական հատված է առանձնացված ճիշտ այնպես, ինչպես կառուցված է զոհվածների շիրիմների հատվածը։ Բազալտե սալիկներով առանձնացված այդ նորակառույց հողային շերտը այնքան մեծ է, որ ինքս սարսափեցի նախագծի հեղինակների ունեցած հնարավոր տեղեկություններից։

Ինչո՞ւ է Հայաստանի կառավարությունը մեծացնում Եռաբլուրի տարածքը։ Ո՞ւմ համար է մեծացվում։

Այս տեսարաններին զուգահեռ աչքիս առաջ եկավ պատերազմից 1,5 տարի առաջ՝ 2019-ին վարչապետի ներկայությամբ նրա օգնականի ասված խոսքը՝ ժողովուրդը մի քանի հազար զոհ որ տա, լավ էլ կտա․․․

Գնացեք Եռաբլուր ու սեփական աչքերով տեսեք, թե ինչի է հայ ժողովրդին պատրաստում Նիկոլ Փաշինյանը»։