Ադրբեջանի պաշտպանության նախարարը մեկնել է Բելառուս
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը այցով մեկնել է Բելառուս, հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները։
Այցի շրջանակում նախատեսվում է Հասանովի մասնակցությունը Մինսկում անցկացվելիք զորահանդեսին` նվիրված նացիստական զավթիչներից Բելառուսի ազատագրման 80-ամյակին և Անկախության օրվան:
Բացի դրանից, նա կմասնակցի ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին։