Խորհրդարանը հավանություն տվեց մի շարք օրենսդրական նախաձեռնությունների

Մայիսի 3-ին Ազգային ժողովի պատգամավորները երկրորդ և վերջնական ընթերցմամբ հավանություն են տվել մի շարք օրենսդրական նախաձեռնությունների։

Դրանց թվում են.

«Հրդեհային անվտանգության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ և կից օրենքներում լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը,

«Կոմերցիոն արբիտրաժի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ և կից օրենքներում լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը,

Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ և կից օրենքներում լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը,

«Հանրային գործունեության ծանուցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ և կից օրենքներում լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը,

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքում փոփոխություններ և կից օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը,

Քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը,

«Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ և կից օրենքներում լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը։

Բացի այդ, խորհրդարանականներն առաջին ընթերցմամբ հավանություն են տվել մի շարք այլ օրինագծերի։ Դրանց թվում են.

«Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը,

«Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ և կից օրենքներում լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը,

«Պետական ծառայության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը,

«Նախադպրոցական կրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ և կից օրենքներում լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը,

Հայաստանի Հանրապետության Դատական օրենսգրքում (սահմանադրական օրենք) փոփոխություններ և լրացումներ և կից օրենքներում լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը։

Խորհրդարանականները նաև վավերացրել են «Հանրային առողջապահության ոլորտում սանիտարահամաճարակաբանական բնույթի արտակարգ իրավիճակների նախազգուշացման և վերացման նպատակով Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին» համաձայնագիրը և հավանություն են տվել խորհրդարանի որոշմանը ԱԺ քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարացնելու մասին, որն ստեղծվել է «2020թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողության հանգամանքները քննելու նպատակով»։