Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի վերաբերյալ գործը

Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արամ Գրիգորյանը վարույթ է ընդունել Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի վերաբերյալ գործը։

Նախնական դատական լսումներ են նշանակվել հաջորդ շաբաթ՝ մայիսի 8-ին, ժամը՝ 11։00-ին։

Հիշեցնենք, որ մեղադրանքը ներկայացվել է  ՀՀ քրեական օրենսգրքի  219-րդ հոդվածի  1-ին մասով, այն է՝ ընտրակաշառք տալը։