Արման Թաթոյանը կարևոր հանդիպումներ է ունեցել Քյոլնի հայ համայնքի հետ

Կարևոր հանդիպումներ Քյոլնի հայ համայնքի հետ` Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Գերմանիայի հայոց թեմի կազմակերպմամբ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը:

«Հանդիպմանը մասնակցում էին նաև Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Սերովբե եպիսկոպոս Իսախանյանը, Մայր ԱթոռՍուրբ Էջմիածնի Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության գրասենյակի տնօրեն Հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը, ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ Համլետ Պետրոսյանը»,- նշել է նա։