Բրյանսկի մարզում երկաթգիծ են պայթեցրել, բեռնատար գնացքը դուրս է եկել գծերից
Բրյանսկի նահանգապետ Ալեքսանդր Բոգոմազը տեղեկացրել է Ունեչայի շրջանում երկաթգծի պայթեցման մասին…
«Ունեչայի շրջանում, Բրյանսկ-Ունեչա երկաթուղու 136-րդ կիլոմետրում գործադրվել է չպարզված պայթուցիկ սարք, ինչի հետևանքով գծերից դուրս է եկել բեռնատարի լոկոմոտիվը։ Տուժածներ չկան։ Ներկայում տեղում աշխատում են օպերատիվ ծառայությունները»,- գրել է նա թելեգրամյան ալիքում։
Նրա տեղեկացմամբ՝ ճանապարհի այս հատվածում գնացքների տեղաշարժը դադարեցվել է։

