Եվրոպան պետք է ամեն ինչ անի, որպեսզի ԱՄՆ-ը լինի ՆԱՏՕ-ի դաշնակիցը. Ստոլտենբերգ
ՆԱՏՕ-ի եվրոպական անդամները պետք է հնարավոր ամեն ինչ անեն, որպեսզի ԱՄՆ-ը ապագայում լինի դաշինքի իրենց հուսալի դաշնակիցը։ Այս մասին ասել է կազմակերպության նախկին գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։
«Կարևոր է, որ մենք եվրոպական կողմից անենք հնարավոր ամեն ինչ՝ ապահովելու համար, որ ԱՄՆ-ը ապագայում լինի մեր հուսալի դաշնակիցը»,- ասել է Ստոլտենբերգը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ԱՄՆ-ը այժմ հուսալի դաշնակից է ՆԱՏՕ-ի մյուս երկրների համար՝ հաշվի առնելով նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարությունները։
Նա նշել է, որ այժմ որոշակի տարաձայնություններ կան ԱՄՆ-ի և դաշինքի մյուս անդամների միջև, սակայն միայն միասին լինելով՝ այդ երկրները կարող են իրենց ապահով զգալ։

