Ջո Բայդենը դժվար թե ձգի մինչև երկրորդ ժամկետը. հայտարարել է ԱՄՆ նախագահի թեկնածուն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դժվար թե ապրի մինչև երկրորդ ժամկետը: Այս մասին «Ֆոքս Նյուզ»-ին տված հարցազրույցում հայտարարել է նախագահի թեկնածու և Հարավային Կարոլինայի նախկին նահանգապետ Նիկի Հեյլին:

«Բոլորս հասկանում ենք, և պետք է ըստ էության խոսենք, որ եթե դուք քվեարկեք Բայդենի օգտին, ապա դուք իսկապես հույսը դնում եք նախագահ Հարիսի վրա, քանի որ գաղափարը, թե նա կապրի մինչև 86 տարեկան, քիչ հավանական է», – ասել է քաղաքական գործիչը:

Հեռուստաալիքի մեկնաբանները նշել են, որ նախագահությունը չափազանց լարված աշխատանք է, և Բայդենը կարող է առողջական լուրջ խնդիրներ ունենալ: Նրանք հավելել են, որ նույնիսկ երիտասարդ նախագահները, ինչպիսին Բարաք Օբաման է, ծերանում են պաշտոնի ծանր պայմանների պատճառով:

Երեքշաբթի օրը Բայդենը պաշտոնապես հայտարարել է, որ գնում է երկրորդ ժամկետին՝ «սկսածն ավարտելու» համար և գործարկեց նախընտրական քարոզարշավի կայքը: