Արամ Խաչատրյանի հիշատակի օրը կհնչեն մեծ կոմպոզիտորի կամերային ժանրի ստեղծագործություններից

Արամ Խաչատրյանի հիշատակի օրը՝ մայիսի 1-ին, ժամը 19:00 «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կհնչեն մեծն կոմպոզիտորի կամերային ժանրի մի շարք ստեղծագործություններ։

Ծրագրում՝ Օրորոցային դաշնամուրային տրիոյի համար (1926), Սոնատ-Մոնոլոգ մենանվագ ջութակի համար (1976),  Սոնատ-Ֆանտազիա մենանվագ թավջութակի համար (1974),  Երգ-Սոնատ մենանվագ ալտի համար (1976), ՍՈՆԱՏ դաշնամուրի համար (1961)։

Մենակատարներ՝ Արմինե Գրիգորյան (դաշնամուր), Կարեն Շահգալդյան (ջութակ), Մաքսիմ Նովիկով (ալտ), Կարեն Քոչարյան (թավջութակ)։