ԵԺԿ ԵԿ խորհրդի հավաքի ընթացքում քննարկվել են հետագա համագործակցության հնարավորությունները

«Փարիզում անցկացվող ԵԺԿ ԵԿ խորհրդի հավաքի ընթացքում հնարավորություն ունեցա հանդիպելու մեր գործընկեր Ֆրանսիայի հանրապետական կուսակցության փոխնախագահ, Եվրոպական Խորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա-Քզավիե Բելամիի հետ։
Խոսել ենք Ադրբեջանի կողմից շարունակական ագրեսիաների, Լաչինի միջանցքի շրջափակման, Ադրբեջանի նկատմամբ սանկցիաներ կիրառելու հրատապության, ինչպես նաև ԵԽ գործիքակազմի մասին։
Վերջինս նշեց, որ Հայոց Ցեղասպանությունից 108 տարի անց հայերի նկատմամբ նույն քաղաքականությունը շարունակվում է և որ վաղուց ժամանակն է, որ ԵՄ-ն հստակ գործուղություններ ձեռնարկի Ադրբեջանին պատժելու ուղղությամբ։
Գործընկերոջս շնորհակալություն եմ հայտնել Հայաստանին ու Արցախին մշտապես աջակցելու համար։
Քննարկել ենք նաև հետագա համագործակցության հնարավորությունները»։