Գերմանական պարբերական. «Էրդողանի վերջը գալի՞ս է»

Մայիսի 14-ին կայանալիք ընտրությունների ֆոնին միջազգային հանրությունը շարունակում է մեծ ուշադրությամբ հետևել Թուրքիայում տեղի ունեցող իրադարձություններին: Այս անգամ երկրի ներսում տեղի ունեցող իրադարձություններին անդրադարձել է գերմանական «Bild» պարբերականի հոդվածագիր Նադիա Ասվադը: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։

Ասվադը Թուրքիայի նախագահ, «Արդարություն զարգացում» կուսակցության առաջնորդ և «Ժողովուրդ» դաշինքի միասնական թեկնածու Ռեջեփ Թայիփ Էրդողանին առողջական վիճակի և ընտրությունների վերաբերյալ գրել է. «Թուրքիայում իրավիճակն ընտրություններից առաջ խառնվել է: Արդյո՞ք եկել է Էրդողանի վերջը»:

Հիշեցնենք, որ Էրդողանը ապրիլի 25-ին հեռուստատեսային ուղիղ եթերի ժամանակ հանկարծակի վատացել էր, ինչի պատճառով ընդհատվել էր ուղիղ հեռարձակումը։

Շուրջ 25 րոպե տևած դադարից հետո եթերը կրկին վերականգվել է, բայց Էրդողանի գունատ տեսքից և դողդոջուն ձայնից ակնհայտ է դարձել, որ նա խիստ վատառողջ է։