Կովկասի տարածաշրջանում լարվածությունը պահպանվում է Հայաստանի և Ադրբեջանի բազմամյա հակասությունների պատճառով․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Աշխարհում կոնֆլիկտային ներուժն ուժեղանում է, դա իր ազդեցությունն է թողնում ՀԱՊԿ սահմանների ողջ պարագծի իրադրության վրա։ Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը՝ ելույթ ունենալով ՀԱՊԿ միացյալ շտաբի 20-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Աշխարհը վերադառնում է առճակատման ժամանակներ՝ հակամարտության ներուժի հետագա ամրապնդման հեռանկարով։ Բացասական միտումներն անմիջական ազդեցություն են ունենում ՀԱՊԿ պատասխանատվության գոտու ողջ պարագծի իրադրության վրա»,-ասել է նա։

Կովկասի տարածաշրջանում լարվածությունը պահպանվում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բազմամյա հակասությունների պատճառով, կարծում է Տասմագամբետովը։