Պարզվում է՝ Արցախը բեռ չէ, զրահաբաճկոն է, որը 30 տարի պաշտպանել է Հայաստանը (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Դիտակետ» հեղինակային հաղորդաշարի հյուրն է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

Անդրադառնալով ընդդիմության և իշխանության համագործակցության անհնարինությանը` պատգամավորն ասաց․ «Այս իշխանությունների հետ լեզու գտնել, համագործակցել ինչի՞ շուրջ, ընդհանուր օրակարգն ի՞նչ պիտի լինի, օրինակ, Ալեն Սիմոնյանի հետ ինչի՞ շուրջ պիտի լեզու գտնենք, պայմանավորվենք քաղաքացիների վրա միասին թքելո՞ւ մասին։ Մի տարբերակ կա համագործակցությանն Հայաստանն ու Արցախը պաշտպանելու շուրջ, բայց կարո՞ղ է արդյոք այդպիսի համագործակցություն լինել, այս 5 տարվա գործունեության ամբողջ ընթացքում իրենք ցույց են տվել, որ այդ նպատակը չունեն, եթե նպատակ չկա Հայաստանն ու Արցախը պաշտպանելու, այլ կա դրա հակառակը՝ թշնամիների հետ պայմանավորվածություններով հանձնելու, այսինքն համագործակցենք, որ երկիրը շուտ հանձնե՞ն, զորքերը հետ քաշեն մինչև Կառավարության շե՞նք»,-ընդգծեց Քրիստինե Վարդանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում