Մեր կառավարման 10 տարիները բնութագրվում են որպես Հայաստանի սուվերենության համար պայքար. Արմեն Աշոտյան (տեսանյութ)

Ինչպիսի՞ն էր Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տասնամյակը:

«Մեր կառավարման 10 տարիները բնութագրվում են որպես Հայաստանի սուվերենության համար պայքար:

Սուվերենության որոշակի ծրագրավորված զիջումներ անում են բոլոր պետությունները, երբ դառնում են վերպետական կառույցների կամ հարաբերությունների սուբյեկտ:

ԵՄ երկրները զիջել են սուվերենության հսկայական կտոր, ՆԱՏՕ-ի անդամ երկրները՝ նույնպես:

Երբ Սերժ Սարգսյանն ասում էր գաղջ՝ նա նկատի ուներ մթնոլորտը:

Այդ տասնամյակը չէր կարող ճահճացման լինել, քանզի Հայաստանի շուրջ գլոբալ-քաղաքական զարգացումների ալիքը անընդհատ տանում-բերում էր մեր «թաշտը»»,- նշել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: