Իմ կենսագրության ընթացքում շատ քիչ եմ հանդիպել աննամուս ու անթասիբ արցախցու
Իմ կենսագրության ընթացքում շատ քիչ եմ հանդիպել աննամուս ու անթասիբ արցախցու: Ցավով պիտի խոստովանեմ, որ այս լուսանկարում պատկերվածը դրանցից մեկն է, ով ընդամենը մի քանի տարի առաջ հոխորտում էր Արցախը Մայր Հայաստանին կապող ե ր ր ո ր դ ճանապարհի կառուցման մասին, բայց ընդամենը երեկ՝ բառացիորեն ասաց, որ «Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Ադրբեջանի ստորագրությամբ Լաչինի միջանցքը ամբողջովին հանձնվել է ՌԴ-ին եւ այս պահին Լաչինի միջանցքում տեղի ունեցող իրադարձությունների ամբողջ պատասխանատվությունը կրում է ՌԴ-ն»: Հոտի համար, համոզված եմ, սրա ասածը, բնական ու օրինաչափ է, բայց ՄՏԱԾՈՂ հայի համար, ցավոք, տառապանք…
Սենոր Հասրաթյանի ֆեյսբուքյան էջից