Քննարկվել են Բաքվի և ՆԱՏՕ-ի միջև ռազմական համագործակցության հարցեր
Հուլիսի 2-ին ադրբեջանական բանակի գլխավոր շտաբի պետ Քերիմ Վալիևը հանդիպել է Բրունսումում տեղակայված ՆԱՏՕ-ի միացյալ ուժերի հրամանատարության շտաբի պետի տեղակալ գեներալ-մայոր Ստեֆան Ֆիքսի հետ։
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն՝ վկայակոչելով պաշտպանության նախարարությանը, ընդգծվել է, որ Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի փոխշահավետ համագործակցությունը կշարունակվի, և որ արդյունավետ հանդիպումները կշարունակվեն։
Վելիևը հատկապես նշել է Հյուսիսատլանտյան դաշինքի զգալի ներդրումը ՆԱՏՕ-ի օպերատիվ հնարավորությունների հայեցակարգի շրջանակներում ադրբեջանական բանակի ստորաբաժանումների պատրաստման գործում։
Գեներալ-մայոր Ս. Ֆիքսն իր հերթին գոհունակություն է հայտնել Ադրբեջան կատարած իր հերթական այցի կապակցությամբ և ընդգծել Ադրբեջանի հետ հարաբերությունների հետագա զարգացման կարևորությունը։