Իրավիճակի ողջ ցինիզմը և թրքահաճո աբսուրդը

Եթե ցանկանում եք հասկանալ ստեղծված իրավիճակի ողջ ցինիզմը և թրքահաճո աբսուրդը, ապա հիշեք, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները մի կողմից արձանագրելով արցախցիների հանդեպ «ադրբեջանի» ցեղասպանության մտադրությունները, մյուս կողմից «լուրջ դեմքով» բանակցում են ցեղասպան «ադրբեջանի» հետ «խաղաղության» մասին և դրա հետ մեկ տեղ մունաթ գալով շուրջ բոլորի վրա (դե հիմնականում ռուսների)՝ Արցախի շրջափակման մասով միաժամանակ ընդունում են «ադրբեջանի» տարածքային ամբողջականությունը՝ առանց դուրս բերելու Արցախի ինքնորոշման հարցը այդ կոնտեքստից։

Կարճ ասած, լրիվ մարդկանց գժի տեղ են դրել… դուք ձեզ կողքից լսո՞ւմ եք գոնե։

Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից