Ֆրանսիայի ԱԳ նախարարը ժամանել է Բաքու

Ֆրանսիան գիտի, թե որքան կարևոր է պահպանել խաղաղությունը տարածաշրջանում. նա վճռականորեն հանձնառու է դրան: Այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան:

«Ժամանել եմ Բաքու՝ սկսելու իմ ճանապարհորդությունը դեպի Կովկաս՝ Ադրբեջան, Հայաստան, ապա՝ Վրաստան։

Ֆրանսիան գիտի, թե որքան կարևոր է պահպանել խաղաղությունը տարածաշրջանում։ Նա վճռականորեն հանձնառու է դրան: Սա այն ուղերձն է, որը ես կփոխանցեմ», – գրել է ֆրանսիացի դիվանագետը: