Ըստ Թոմաս դե-Վաալի լայնածավալ պատերազմը կլինի 2025-ին․ Նաիրի Հոխիկյան

Անգլիացի փորձագետ, Ղարաբաղյան հակամարտության նորագույն փուլի ճարտարապետ Թոմաս դե-Վաալը բառացիորեն հաստատել է այն, ինչ վերջին 2 տարիներին ասում եմ ես՝ լայնածավալ պատերազմը կլինի 2025-ին, Եվրոպան ու ԱՄՆ-ն էլ որևէ կառուցողական բան չեն անում այս հարցում։

Քանի որ բոլոր չարիքները գալիս են Անգլիայից, իսկ դե-Վաալը հենց անգլիացի է և ներսից գիտի, թե ինչ որոշումներ են կայացվում թագավորության պալատներում, ապա կարող ենք եզրակացնել, որ մեծ պատերազմին պատրաստվելու ժամանակ ամեն դեպքում ունենք։

Պատահական չէ նաև անգլիացի փորձագետի ձևակերպումը, թե Ադրբեջանը շտապում է մինչև Թուրքիայի նախագահական ընտրությունները գործն ավարտել։

Իսկ մենք գիտենք, որ Թուրքիայի նախագահի ընտրությունը մայիսի 14-ին է, ընդամենը մի քանի շաբաթ անց։ Այնպես որ, ձգում ենք գոտիներն ու մտնում պայքարի կարևոր փուլ։

Ասում են՝ բոլոր չարիքների որոշումները կայացվում են կիրակի օրերին՝ Լոնդոնում։

 

Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան էջից