Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի ԺՊ-ն «օրենքից դուրս» է անվանել ուսխորհրդի նախագահությանը․ Արմեն Հարությունյան

Այսօր, Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի ԺՊ-ն, իրեն իրավունք է վերապահել ուսանողական խորհուրդի նախագահությանը, ովքեր նույնպես ԺՊ են, անվանել «օրենքից դուրս»: Այս աբսուրդով չբավարարվելով ռեկտորի ԺՊ-ն ուսանողին ասում է, որ վերջինս ուսանողական խորհրդի անդամ չէ: Հատուկ ձեր նման իրենց աշխատանքին չտիրապետողների համար մանրամասնեմ, որ յուրաքանչյուր ուսանող ունի իրավունք լինել ուսանողական խորհրդում, և ԲՈՒՀ-ի ադմինիստրատիվ միավորները՝ ընդհուպ մինչև ռեկտոր, իրավասություն չունեն ՈւԽ աշխատանքների համակարգման որևէ փորձ կատարել։ ՈւԽ-ն ինքնակառավարման մարմին է՝ ուսանողների կողմից, ուսանողների համար, ուսանողների միջոցով։

Հ.Գ. Եթե կամավոր սկզբունքով ԲՈՒՀ-ի բարելավմամբ զբաղվող ուսանողները օրենքից դուրս են, ապա որտեղ եք դուք, ԲՈՒՀ-ը կրիտիկական ճգնաժամի առջև կանգնեցրած պարոն ԺՊ:

 

Արմեն Հարությունյանի ֆեյսբուքյան էջից