Երևանի կայազորային հոսպիտալի պետը կալանավորվել է

Երևանի կայազորային հոսպիտալի պետ Երվանդ Հովհաննիսյանը կալանավորվել է: Այս մասին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից:

Նրան մեղադրանք է ներկայացվել կաշառք ստանալու համար։ Գործով կան նաև այլ մեղադրյալներ։