Ուղիղ եթերում Էրդողանի ինքնազգացողությունը վատացել է

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հարցազրույցը տեղական հեռուստաալիքներին հանկարծակի ընդհատվել է թուրք առաջնորդի առողջական վիճակի կտրուկ վատթարացման պատճառով:

Ուղիղ եթերը հանկարծակի ընդհատվել է այն ժամանակ, երբ լրագրողը սկսել է հարց տալ նախարարների կաբինետում ապագա վերադասավորումների մասին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Առաջին հերթին Ձեզ առողջություն եմ մաղթում։ Երեկ և այսօր շատ էին նախընտրական աշխատանքները։ Ես հիվանդացա ստամոքսի գրիպով, նույնիսկ մտածեցի հաղորդումը չեղարկելու մասին: Բայց մենք խոստացանք ու եկանք։ Ներողություն եմ խնդրում ձեզնից և մեր հեռուստադիտողներից»,- ասել է Էրդողանը՝ վերադառնալով եթերային դադարից հետո։

Երկու կարճ հարցերից հետո մոդերատորը հայտնել է, որ Թուրքիայի նախագահի հետ հարցազրույցն ավարտվում է: