Մոսկվայում հանդիպել են Ռուսաստանի, Իրանի, Սիրիայի և Թուրքիայի պաշտպանության նախարարները

Մոսկվայում հանդիպել են Ռուսաստանի, Իրանի, Սիրիայի և Թուրքիայի պաշտպանության նախարարները, քննարկել Սիրիայում անվտանգության ամրապնդմանն ու Դամասկոս-Անկարա հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր։

Վերահաստատվել է Սիրիայի տարածքային ամբողջականությունը պահպանելու ձգտումը և ահաբեկչությանը հակազդելու անհրաժեշտությունը:

Ռուսական կողմի տվյալով՝ Սերգեյ Շոյգուն նաև երկկողմ բանակցություններ է անցկացրել պաշտոնակիցների հետ, անդրադարձ է եղել աշխարհում և տարածաշրջանում անվտանգային խնդիրներին։