Սա ուղղակի ցուցիչ է այն բանի, որ ռուսական կողմը շահագրգիռ է Հայաստանի և Արցախի միջև անարգել հաղորդակցության և փորձում է իրական հակաքայլեր ձեռնարկել

Բաքվի բարբարոսական վարչախմբի տելեգրամյան ալիքների կողմից տարածվել է տեսանյութ, համաձայն որի, ի պատասխան Հայաստան-Արցախ ճանապարհի կամրջի մոտակայքում թշնամու տեղադրած «անցակետի», Արցախի Հանրապետությունից բռնազավթված Շուշի քաղաքի մերձակայքում ռուս խաղաղապահներն արգելափակել են բաշիբոզուկների շարժը։

Սա ուղղակի ցուցիչ է այն բանի, որ ռուսական կողմը շահագրգիռ է Հայաստանի և Արցախի միջև անարգել հաղորդակցությամբ և փորձում է իրական հակաքայլեր ձեռնարկել։

Հաշվի առնելով սա, այս հարցում հայկական կողմերը ևս Ռուսաստանի հետ ամենաբարձր մակարդակի համաձայնեցմամբ պետք է ուժային քայլերի գնան, որովհետև բարբարոսները հասկանում են միայն ուժի լեզուն։

Դա, դիցուք, կարող է լինել թշնամական բաշիբոզուկների «անցակետը» հատուկ գործողությամբ հոդս ցնդեցնելը, որից հետո ռուս խաղաղապահներն արագորեն կարող են անցնել իրենց անմիջական խնդրի կատարմանն, այն է՝ կողմերի միջև թույլ չտալ բախում և ուղղակիորեն իրականացնել խաղաղապահ առաքելություն արդեն իսկ առանց «անցակետ» ճանապարհի այդ և մնացյալ հատվածներում։

 

Վարդան Ոսկանյան