ՌԴ-ն այս նշանակումով ցույց է տալիս, թե Արցախն իր համար ինչ նշանակություն ունի․ Կարեն Հովհաննիսյան

Արցախում ռուսական խաղաղպահ զորակազմի հրամանատարի փոփոխությունը կարևոր եմ համարում աշխարհաքաղաքական առումով։

Մինչև հիմա տեղի ունեցած փոփոխություններն իրենցից չեն ենթադրել աշխարհաքաղաքական ցայտուն ենթատեքստեր, իսկ այս մեկը կարծում եմ , որ բացառապես հենց այդ նշանակությունն ունի։

Չեչնիայի առաջին և երկրորդ պատերազմների մասնակից, Սիրիայում ռուսական ռազմական գործողությունների մասնակից, մինչև 2020թ․-ը ռուսական ցամաքային զորքերի գլխավոր հրամանատարի տեղակալը Արցախում ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարն է։ Հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ գեներալ-գնդապետ Լենցովը ՌԴ ՊՆ-ի նախկին խորհրդականն է, նշանակում է, որ ՌԴ-ն այս նշանակումով ցույց է տալիս, թե Արցախն իր համար ինչ նշանակություն ունի․․․

 

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից