Այգին նորից կծաղկի ու նոր շունչ կառնի, երբ հեռացվի այն այգեպանը, ով ավերեց այգու ցանկապատը

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրել է․

«Չի կարելի ասել, որ այգին աճում է միայն այգեպանի շնորհիվ: Բայց նաև չի կարելի ասել, որ այն աճում է ինքն իրեն: Լավ այգի ունենալու համար կարևոր է նաև լավ այգեպան ունենալը:

Նույնը` պետության պարագայում է: Անվտանգ, արժանապատիվ ու խաղաղ զարգացող երկիր ունենալու համար միայն լավ ղեկավար ունենալը բավարար չէ, բայց առաջին անհրաժեշտ պայմանն է: Չի կարող խելացի, խաղաղասեր և արժանապատիվ ժողովուրդը տգետ և միևնույն ժամանակ թշնամու ոտքերի տակ դավադրաբար տարփողող ղեկավար ունենալ:

Այսօր մենք ապրում ենք մեր ժողովրդի պատմության դժվար ու պատասխանատու ժամանակներից մեկը, որտեղից անշուշտ կան ելքեր և լուծումներ: Բայց լուծումների փոխարեն հայ ժողովրդին չսազող ու վտանգաբեր կապիտուլյանտ ենք հանդուրժում` հույս ունենալով, որ մեր այգին, մի օր նորից կծաղկի: Դա անհնար է և չունի արդարացում:

Այգին նորից կծաղկի ու նոր շունչ կառնի, երբ հեռացվի այն այգեպանը, ով ավերեց այգու ցանկապատը, հանուն իր էժանագին գոյության` վաճեռեց այգու հրաշալի կտորները, զոհաբերեց այգու երիտասարդ ու փարթամ տնկիները, տրորում է այգու ապագայի բոլոր հայաշունչ սածիլներն ու ծաղկած այգին բիրտ ուժով փորձում է դարձնել մոլախոտերի, տատասկի ու անպտուղ տափաստանի»: