Ֆրանսիան Հայաստանի կողքին է՝ ոգեկոչելու 1915թ. Ցեղասպանության զոհերի հիշատակը

Ֆրանսիան Հայաստանի կողքին է՝ ոգեկոչելու 1915 թ. Ցեղասպանության զոհերի հիշատակը: Այս մասին նշված է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան հրապարակման մեջ:

«Պայքարել ժխտողականության և մոռացության դեմ՝ նշանակում է վերահաստատել Ֆրանսիայի բարեկամ հայ ժողովրդի կյանքի, անվտանգության, ժողովրդավարության հիմնարար իրավունքները, ինչպես նաև հաստատել խաղաղություն ամբողջ աշխարհում»,-ասված է ուղերձում: